Բոյկոտ հայտարարելուց հետո ԲՀԿ-ն այնպե՜ս «պո՛ւկ» էր փախել խորհրդարանից, որ որևէ մեկին գտնել հնարավոր չէր. ֆրակցիայի ղեկավարի բացակայությունն ասես ուրույն ազդանշան էր եղել ԲՀԿ-իստների համար` հեռու ման գալ Օսկանյանից:
Դաշնակցությունը նախորդ քառօրյայում առանց «իրեն» խնայելու պաշտպան կանգնեց Վարդան Օսկանյանին: Այնքան եռանդագին, որ թվում էր, նախկին արտգործնախարարը դաշնակ է, ոչ թե ԲՀԿ-ական:
Այն բանից հետո, երբ այսօր կեսօրին ԱԱԾ հրավիրված Վարդան Օսկանյանին «կեղտոտ փողերի լվացման» հիմքով մեղադրանք առաջադրվեց, վերջինս թունդ «հերսոտեց» ու որոշեց «քարը քարին չթողնող» հարցազրույց տալ կայքերից մեկին:
Այս օրերին ՀՀԿ-ին «ասվել-զգուշացվել» է` ԲՀԿ-ի հետ առճակատումների չգնալ ու չայրել կամուրջները, մինչ կերևա` «ուրբա՞թն է շաբաթից շուտ գալիս», թե՞ հակառակը:
Վարդան Օսկանյանի «գործը» հարազատ կուսակցության համար նոր խնդիրներ է ստեղծել: Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ԲՀԿ-ում հակասությունների ալիք է բարձրանում:
Մեղադրյալի կարգավիճակում ազգային անվտանգության ծառայություն ներկայանալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն է արել նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը` հավելելով.
Սերժ Սարգսյանի «Ռոյթերս» գործակալությանը տված վերջին հարցազրույցի առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում հետևյալ գրառումն էր թողել. «Ճիշտ հայտարարություն, ճիշտ շեշտադրումներով, ճիշտ պահին»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը անդրադառնալով վերջերս քաղաքում տեղադրված Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձաններին, ասել է, որ գաղափարը հրաշալի է, քանդակները՝ վատը:
ԱԺ բրիֆինգի եկած Արամ Մանուկյանից «Իրատես de facto»-ն փորձեց ճշտել` Հայաստանո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Արամ Մանուկյանն ասաց` այո, նախորդ օրը հանդիպել եմ իր հետ:
2020 թ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը պայմանագիր չէ:
Պատերազմը դադարեցնելու պարտավորություն է :
Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ ՝ պահանջատեր, Ադրբեջան և պարտատու՝ Հայաստան:
Եվ պատերազմը իր հեղինակությամբ դադարեցնող միջնորդ՝ Ռուսաստան:
Հայաստանն իր ստորագրությամբ պարտավորվել է կատարել այն պահանջները, որոնք պահանջում է Ադրբեջանը...